← Tetrin

Աջակցություն

Ցանկացած հարցի դեպքում զանգահարեք +374 99 855 546։ Պատասխանում ենք ամեն օր՝ 10:00–20:00։

Մոռացել եմ PIN-ը

Աշխատակցի PIN-ը փոխում է բիզնեսի սեփականատերը՝ «Կարգավորումներ» բաժնից։ Սեփականատերն իր PIN-ը փոխում է «Պրոֆիլ» բաժնում, եթե դեռ մուտք ունի։ Եթե մուտքը կորել է — զանգահարեք։

Կոդը մենք չգիտենք և չենք կարող ասել. այն պահվում է միայն գաղտնագրված տեսքով։ Կարող ենք միայն նորը դնել։

Ինչպե՞ս ավելացնել աշխատակից

«Կարգավորումներ» → աշխատակիցներ։ Նշում եք անունը, հեռախոսը, PIN-ը և տոկոսը։ Աշխատակիցն այդ հեռախոսով և կոդով մտնում է հավելված։ Հաշիվն ինքնուրույն չի ստեղծվում — միշտ սեփականատերն է ավելացնում։

Ինչպե՞ս վերցնել իմ տվյալները

«Ավելին» → ներբեռնել տվյալները։ Ստացվում է CSV ֆայլ՝ բոլոր գրանցումներով։ Աշխատում է նաև այն ժամանակ, երբ մուտքի ժամկետը լրացել է. ձեր պատմությունը ձերն է։

Ինչպե՞ս ջնջել բիզնեսը

«Ավելին» → ջնջել բիզնեսը։ Ջնջվում է ամեն ինչ՝ գրանցումները, հաճախորդները, աշխատակիցները — անվերադարձ։ Խորհուրդ ենք տալիս մինչ այդ ներբեռնել տվյալները։

Ծանուցումները չեն գալիս

Ստուգեք հեռախոսի կարգավորումները՝ Settings → Tetrin → Notifications, և հավելվածում՝ «Պրոֆիլ» → ծանուցումներ։ Ծանուցումները գալիս են սեփականատիրոջը՝ հերթափոխի բացման և նոր գրանցումների մասին։

Մուտքի ժամկետը լրացել է

Տվյալները մնում են տեղում՝ ոչինչ չի ջնջվում։ Կարող եք ներբեռնել դրանք կամ ջնջել բիզնեսը։ Շարունակելու համար զանգահարեք վերևի համարով։

Support (English)

Tetrin is a bookkeeping tool for service businesses in Armenia. For any question, call +374 99 855 546 (10:00–20:00, daily).

Forgot your PIN? Staff PINs are reset by the business owner in Settings. Owners change their own PIN in Profile. We cannot tell you a PIN — it is stored only as a hash — we can only set a new one.

Accounts. Staff accounts are created by the business owner; there is no self sign-up inside the app. Businesses are registered on this website.

Your data. Export everything as CSV from More → Download data, at any time, even after access has expired. Delete the business from the same screen — it erases everything permanently.

See also our privacy policy.